Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն իր կարծիքն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխության մասին:
««Սպարտակ»-ում Յուրա Մովսիսյանի մեկնարկի և ավարտի միջև մեծ տարբերություն կա: Քիչ չէ նաև լրագրողների մեղքը: Առաջին իսկ խաղում, երբ Յուրան երեք գոլ խփեց, սկսեցիք գովերգել նրան: Դեռ այն ժամանակ էի ասում, որ սպասել է պետք:
«Սպարտակ»-ից հեռանալու որոշումը ճիշտ էր բոլոր տեսակետներից: Վերջին խաղում Մովսիսյանը խաղաց 30 րոպե, որոնց ընթացքում ակտիվ էր միայն 5 րոպեն:
Կարծում եմ՝ առկա է ինքնաքննադատության և խստապահանջության բացակայությունը: Ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է իր մեջ փնտրի պատճառները»,-Sport Express-ը մեջբերում է Սիմոնյանի խոսքերը:







































