Աշխարհում հայտնվել է ադամանդներով ապահովված կրիպտոարժույթ: Համաձայն BitGem Asset Management և նրա մայր Precious Investments ընկերության հաղորդագրության՝ PinkCoin կրիպտոարժույթը ստեղծվել է Ethereum հարթակի բազայի հիման վրա և ապահովված է գունավոր ադամանդների ֆիքսված ակտիվով:
PinkCoin-ն արդեն հասանելի է բորսաներում գնելու համար: Նախապես վաճառքի համար հասանելի կլինի 5 մլն արժութային միավոր: Հետագայում ստեղծող ընկերությունը կարող է թողարկել մինչև 95 մլն թվային PinkCoin:
Ադամանդները գնահատվել և արտոնագրվել են անկախ ընկերության կողմից: Որպես ապահովագրող հանդես է գալիս լոնդոնյան Lloyd”s ընկերությունը: Ադամանդները, որոնք գնահատվում են 5 մլն դոլար, կպահպանվեն թողարկող ընկերության կողմից:




































