Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Առուշանը 90-ամյա հոր հետ ճաշել-խմելուց հետո ծեծելով սպանել է նրան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Առուշան Սարգսյանի գործի դատավարությունը:

51-ամյա Առուշանը մեղավոր է ճանաչվել հորը՝ 90-ամյա Ժորա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որոնց հետևանքով հայրը մահացել է:

Ըստ դատական ակտի՝ երբ Առուշանը 27 տարեկան էր՝ 1989 թվականին, հարազատ հորեղբորորդուն էր սպանել ու դատապարտվել 11 տարի ազատազրկման:

Կալանավայրից դուրս էր եկել 1997 թվականին: Մինչև 2007 թվականը վարձով բնակվել էր տարբեր վայրերում, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ մտել երևանաբնակ մի կնոջ հետ, ունեցել մեկ երեխա:

Սկսած 2007 թվականից՝ Առուշանը չարաշահել էր խմիչքը, ինչի պատճառով նրա փաստացի կինը երեխային վերցրել ու գնացել էր իր հայրական տուն: Իսկ Առուշանը տեղափոխվել էր իր հոր տուն՝ Քասախ գյուղ:

Նա շարունակել էր խմել, ինչի պատճառով հոր հետ գտնվել էր լարված հարաբերությունների մեջ, հաճախակի չնչին առիթներով վիճաբանել էր հետը:

Պարբերական դարձած վիճաբանությունների առիթով նրանց ընտանիքը ոստիկանության Նաիրիի բաժնում հաշվառված է եղել որպես անհաշտ ընտանիք, նրանց վիճաբանությունների վերաբերյալ նախկինում ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր:

2013 թվականի հունվարի 20-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Առուշանը հոր հետ ճաշել է, օղի խմել: Ապա առանց սեղանը հավաքելու ժամը 18-ի սահմաններում տնից դուրս է եկել, խանութից գարեջուր գնել ու խմել:

Տուն է վերադարձել ժամը 21-ին: Տեսել է, որ հյուրասենյակի հատակին թափված են սեղանին եղած շշերն ու բաժակները, իսկ աթոռը կոտրված է:

Հայրն ասել է, որ նստել է աթոռին, աթոռը ջարդվել է, ինքն ընկել ու վնասել է հոնքը: Միաժամանակ նա հանդիմանել է որդուն. «Դու ի՞նչ տղա ես, այ ալկաշ, մի աթոռ էլ չես կարում սարքես»:

Հանդիմանությունն Առուշանին զայրացրել է: Հայր ու որդի վիճել են: Հայրը ձեռնափայտով հարվածել է որդուն: Առուշանը ջարդված աթոռի փայտով հարվածներ է հասցրել հոր ձեռքերին: Այնպես է հարվածել, որ փայտի վրա մնացել են հոր վնասված ձեռքերի արյան հետքերը:

Այնուհետև Առուշանն աթոռի կտորները տարել է պատշգամբ, լվացել դրանց վրայի արյունը: Երբ վերադարձել է հյուրասենյակ, հայրը նորից ձեռնափայտով խփել է նրան: Առուշանն իննսունամյա հորը գցել է հատակին, սկսել է ոտքերով հարվածել նրա գլխին, կրծքավանդակին ու որովայնին:

Հայրը խնդրել է, որ էլ չխփի: Առուշանը լսել է հորը, նրան բարձրացրել հատակից:

Հայրն ինքնուրույն գնացել է ննջարան, հանել շորերը, պառկել: Քիչ անց, լսելով, որ Առուշանը հեռախոսով խոսում է նախկին կնոջ հետ, հայրը վերցրել է հեռախոսը, զրուցել հարսի հետ, խնդրել, որ երեխային վերցնի ու գա, իրենց տանն ապրի:

Առավոտյան ժամը 8-ին Առուշանն արթնացել է, տեսել՝ հայրը սովորականի նման գլուխը վերմակով ծածկած՝ պառկած է: Չի մոտեցել, մտածել է, որ նա քնած է:

Մեկնել է Երևան՝ կնոջ հայրական տուն: Գյուղ է վերադարձել ժամը 11-ի սահմաններում: Հայրը նույն դիրքով պառկած էր անկողնում: Առուշանը վերմակը բարձրացրել ու տեսել է, որ հայրը մահացել է:

Նա զանգահարել է եղբորը, հայտնել, որ հայրը մահացել է: Քիչ անց նրա եղբայրներն ու քույրը հավաքվել են հայրական տանը, տեսել, որ մահացած հոր մարմնի վրա վնասվածքներ կան: Հարցրել են Առուշանին: Վերջինս էլ պատմել է եղելությունը:

Հունվարի 22-ին հարուցվել է քրեական գործ, ապա Առուշան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Առուշան Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե հորն ընդամենը երկու անգամ է խփել, իսկ նրա մարմնին առկա բազմաթիվ վնասվածքները, երևի, առաջացել էին ընկնելու հետևանքով: Առուշանն ընդունել է, որ դեպքի պահին մեկ-երկու բաժակ ալկոհոլ էր խմել: Նա պնդել է, թե հորը վնասվածքներ հասցնելու դիտավորություն չի ունեցել:

Վերջին խոսքում ամբաստանյալը զղջացել է կատարածի համար, ներողություն խնդրել դատարանից:

Տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել Առուշանի ավագ եղբայրը: Նա, դատարանում բնութագրելով ամբաստանյալին, նշել է, թե Առուշանը դեռ դպրոցական տարիներից «որպես անձնավորություն՝ իրեն դրսևորել է շատ անպարկեշտ»: Հետագայում որևէ տեղ չի աշխատել, հանրօգուտ գործունեությամբ չի զբաղվել, մշտապես գտնվել է իրենց կամ հոր խնամքի տակ: Շարունակաբար խնդիրներ է առաջացրել իրենց համար: Իսկ այն բանից հետո, երբ չնչին առիթով սպանել է իրենց հարազատ հորեղբորորդուն, դատապարտվել երկարատև ազատազրկման, թշնամություն է ստեղծել իրենց ու հարազատների միջև:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող Ժորա Սարգսյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, տրավմատիկ, պլևրոպուլմոնալ շոկից:

Դատարանը առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել Առուշան Սարգսյանին ու դատապարտել 9 տարի ազատազրկման:

Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո այլ իրեղեն ապացույցների հետ կոչնչացվի նաև Ժորա Սարգսյանի ձեռնափայտը, որի ծերունական հարվածներն այնքան էին զայրացրել Առուշանին, որ նա իննսունամյա ծնողին կարողացել էր ոտքերի տակ գցել ու մահացու հարվածներ հասցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում