Թուրքիայի Շըրնաք նահանգում գրոհայինները հարձակվել են ոստիկանական ավտոբուսի վրա, կա 2 զոհ, 5 վիրավոր։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը՝ հղում անելով տեղի աղբյուրներին։
Թուրքական այլ ԶԼՄ-ներ զոհերի ու վիրավորների տարբեր թվեր են ներկայացնում։ Anadolu գործակալությունը հայտնում է 1 զոհի, 11 վիրավորի մասին։
Նշվում է, որ ահաբեկիչները հրթիռ են արձակել ոստիկանական միկրոավտոբուսի վրա։
Ոստիկանությունն ահաբեկիչներին բռնելու գործողություն է սկսել։









































