Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը մի ամիս առաջ սկսել է իր նոր ֆիլմի վրա աշխատանքները: «Վալերյան և հազար մոլորակների քաղաքը» ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Կառա Դելևինը, Իթան Հոուկը, Քլայվ Օուենը, Ռիհաննան և Ջոն Գուդմանը, հայտնում է starslife.ru-ն:
Մասնավորապես, Բեսոնը մեծ տպավորություն է ստացել Ռիհաննայի հետ աշխատելուց: Այդ մասին նա պատմել է Twitter-ի իր էջում, որտեղ հրապարակել է իր լուսանկարը Ռիհաննայի հետ:
«Ռիհաննան պարզապես շշմեցրել է ինձ: Շնորհակալություն քեզ ՌիՌի հիանալի շաբաթվա համար»,- մեծ հիացմունքով գրել է Լյուկը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ռիհաննան տեսախցիկների առաջ է հայտնվել միայն իր հոլովակների կամ գովազդների նկարահանումների ժամանակ:











































