Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Լեհաստանում սկանդալային օրենքների հարցը պետք է լուծել առանց պատժամիջոցների. Տուսկ

Լեհաստանում ԶԼՄ-ների և Սահմանադրական դատարանի մասին սկանդալային օրենքների հարցը պարտադիր չէ լուծել ԵՄ գործընթացի միջոցով, որը կարող է պատժամիջոցների հանգեցնել, պետք է խուսափել հիստերիկ արձագանքներից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Լեհաստանը թշնամիներ չունի ո՛չ ԵՄ մակարդակով, ո՛չ Բրյուսելում»,- ասել է Տուսկը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո: Նա նշել է, որ «Եվրահանձնաժողովը բարեխղճորեն է գործում»:

«Ես կարող եմ պատկերացնել, որ այդ նպատակը կարող է այլ միջոցներով իրագործվել՝ ոչ պարտադիր սկսելով այդ գործընթացը»,- հայտարարել է Տուսկը:

Նրա խոսքով՝ այդ հարցում կարևոր է խուսափել «հիստերիկ արձագանքներից»:

«Հիստերիկ արձագանքները պարտադիր չեն: Ես չեմ խոսում այն մասին, թե ինչ են անում ինստիտուտները, այլ այն մասին, թե ինչ են անում քաղաքական գործիչները Լեհաստանում և այլ երկրներում»,- ասել է Տուսկը:

Եվրահանձնաժողովը հունվարի 13-ին Վարշավայի հետ երկխոսություն սկսելու մասին որոշում է ընդունել՝ Լեհաստանի կողմից եվրոպական նորմերի խախտումից խուսափելու համար: Եթե այդ երկխոսությունը ցանկալի արդյունքներ չբերի, կարող է գործընթաց սկսվել ԵՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածի շրջանակներում, որը ենթադրում է ԵՄ երկրի կողմից ԵՄ արժեքների «լուրջ խախտման ակնհայտ սպառնալիքի գոյության» կամ գոնե «լուրջ և կայուն խախտման գոյության» հաստատում: Որպես ծայրահեղ միջոց Լեհաստանը կարող է զրկվել ԵՄ նախարարների խորհրդում ձայնի իրավունքից:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է լրատվամիջոցներին վերաբերող օրենքի փոփոխությունները, որոնք լեհ լրագրողների կարծիքով՝ զգալիորեն խստացնում են մամուլի վերահսկողությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր օրենքի պատճառով աշխատանքից ազատվել են Լեհաստանի մի շարք հեռուստաալիքների ղեկավարներ: Քննադատությամբ են հանդես եկել ոչ միայն լեհ լրագրողները, այլև Եվրոպայի հեռարձակողների միությունը, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Բացի դրանից՝ Դուդան դեկտեմբերի 28-ին հաստատել է Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունները, որոնք խիստ վեճեր են առաջացրել երկրում: Սահմանադրական տրիբունալն արդեն ինքը չի որոշի, թե անդամներից որը պետք է այն լքի, այլ միայն սեյմի համար համապատասխան հայտ կպատրաստի: Նախագահի կամ արդարադատության նախարարի պահանջով ևս կարող է կարգապահական հետաքննություն սկսվել դատավորի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում