Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունում է Համատեղ ծրագրի իրագործումը, որը 2015 թվականի հուլիսի 14-ին ԵՄ-ի մասնակցությամբ ստորագրվել է Իրանի ու «վեցյակի» միջև։ Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք այդ հաջողության կապակցությամբ շնորհավորում ենք հարևան, բարեկամական Իրանին և վստահություն ենք հայտնում, որ դրական այդ գործընթացը հավելյալ խթան կդառնա Ադրբեջանի ու Իրանի միջև ավելի արդյունավետ գործընկերության համար»,- ասված է հայտարարության մեջ։








































