France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այսօր ժամանել է Թեհրան՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ բանակցելու համար։
Ամանոն նաև հանդիպելու է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որպեսզի քննարկի «վեցյակի» հետ միջուկային համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործման դիտարկումն ու ստուգումը։
Սրանից առաջ ԱԷՄԳ-ը դրական զեկույց է հրապարակել միջուկային համաձայնագրով Իրանի կողմից պարտավորությունները կատարելու վերաբերյալ, ինչին հաջորդել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած այն պատժամիջոցների վերացումը, որոնք սահմանվել էին Իրանի միջուկային ծրագրի պատճառով։











































