Գյումրիում տեղեկայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ արտագնա դատական նիստը։
Ինչպես նախապես խոստացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը՝ ռազմաբազայի տարածքում մեքենաների մուտքն առաջին անցակետից մինչև գլխավոր մուտքի մոտ թույլատրվել է: Ռուս զինծառայողներ գրեթե չեն երևում, անցակետերում շփումը միայն հայ ոստիկանների և Շիրակի մարզի առաջին ատյանի կարգադրիչների հետ է: Դատարանի դահլիճում տեղադրվել է նոր ձայնային համակարգ, ավելացվել են նստարանները, տեղադրվել նոր սեղան, աթոռներ փաստաբանների և Ավետիսյանների իրավահաջորդների համար: Այս անգամ ևս դահլիճից դուրս տեղադրված են հարմարեցված վրաններ լրագրողների և քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ամ,բաստանյալ Վալերի Պերմյակովի շահերի նոր պաշտպանի ՝ գործի նյութերին ծանոթանալու համար միջնորդությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի











































