Thursday, 02 07 2026
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը

2015-ի ժողովրդավարության ցուցանիշների սպասումները

Նոր 2016 թ. սկզբում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում անդրադառնալ 2015 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության ոլորտում տեղի ունեցած որոշ իրադարձությունների: Թեև դեռևս չեն հրապարակվել միջազգային մի շարք հետազոտական կենտրոնների 2015 թ. աշխարհում ժողովրդավարության մակարդակի ուսումնասիրության տվյալները, կարելի է կանխատեսել, որ անցած տարվա ցուցանիշները 2014-ից ցածր են լինելու, քանի որ Հայաստանն այս ոլորտում հետադիմել է:

Նախքան նմանօրինակ եզրակացութան պատճառներին անդրադառնալը, նշենք, որ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը այնպիսի միջազգային կազմակերպությունների հետազոտություններում, ինչպիսին, օրինակ, «Ֆրիդոմ Հաուսն» է, բաղկացած է մի քանի ենթացուցանիշից, ինչպես օրինակ «Ազգային ժողովրդավարության կառավարում», «Ընտրական գործընթաց», «Քաղաքացիական հասարակություն», «Լրատվամիջոցների անկախություն» և այլն: Այս ենթացուցանիշների համախառն արդյունքն էլ տալիս է վերջնական գնահատականը, որը նշվում է 1-7 սանդղակով, ընդ որում 7-ը բացասական ցուցանիշն է:

Անցած տաս տարիների ընթացքում ՀՀ քաղ. հասարակության ցուցանիշը միշտ զգալիորեն ավելի դրական է, քան մյուս բոլոր ոլորտներինը: Այսպես օրինակ 2009-2014 թթ. այն եղել է 3.75 միավոր, մինչդեռ մնացած բոլոր ենթացուցանիշները 2 բալով ավելի բացասական են (5.50-ից բարձր): Ընդհանուր առմամբ ենթացուցանիշները 7-ն են, ինչը նշանակում է, որ դրանցից մեկի ավելի դրական լինելը զգալիորեն ազդում է ընդհանուր միավորի վրա: Բնականաբար, քաղաքացիական հասարակությունը ակտիվ աշխատանքի համար ՀՀ կառավարության կողմից շնորհակալության փոխարեն 2015 թ. արժացել է միայն ճնշման և բռնության: Այս մասին է վկայում այն, որ անցած տարվա ընթացքում 11 անգամ ավելի շատ քաղաքացի է բերման ենթարկվել խաղաղ ցույցերից, քան 2014-ին: 2014-ի 52 հոգու փոխարեն 2015-ին այս թիվը եղել է 380-ից ավել: Բացի այդ, ինչպես հայտնի է, 2015-ի հունիսին ջրանետի ու բիրտ ուժի կիրառմամբ Երևանում խաղաղ ցույց է ցրվել: Բնականաբար, նմանօրինակ ճնշումները քաղաքացիական հասարակության դեմ հստակ ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը շեղվել է ժողովրդավարության կառուցման ուղղուց և գնալով ավելի ու ավելի է նմանվում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ավտորիտար ռեժիմներին:

Անցած տարվա ընթացքում ժողովրդավարության ոլորտում բացասական փոփոխությունների մասին են վկայում նաև 2015 թ. ապրիլին Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության դեպքերը, երբ իրավապահների կողմից որպես ձերբակալվածների մոտ առգրավված զենքեր էին ներկայացվում անգամ գրենական պիտույքները: Ընդդիմության դեմ նմանօրինակ քաղաքականությունը վկայում է «Ազգային ժողովրդավարական կառավարման» ենթացուցանիշի անկման մասին, քանի որ ընդդիմության ներկայացուցիչների դեմ հալածանքները կազմում են այս ենթացուցանիշի հիմնական բաղկացուցիչ տարրերից մեկը:

Անկասկած է, որ «Ընտրական գործընթացներ» ցուցանիշը ևս խիստ բացասական աճ կգրանցի, քանի որ 2015 թ. Սահմանդրական փոփոխությունների քվեարկությունը արձանագրեց աննախադեպ ընտրախախտումներ: Այս քվեարկությունը միանշանակ անցած 7 տարիներին ամենաշատ խախտումներ գրանցած ընտրական գործընթացն էր, որն ընթանում էր «ԵՏՄ ստանդարտներին» համապատասխան: Անգամ միջազգային դիտորդները, որոնք սովորաբար շատ զգույշ են ընտրախախտումների մասին բարձրաձայնելիս, այս անգամ բացահայտորեն քննադատում էին քվեարկության գործընթացը՝ նշելով, որ եղել են ընտրակաշառքների, ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր, տարբեր խախտումներ ընտրատեղամասերում և անգամ բռնություններ դիտորդների նկատմամբ:

Ավելին՝ տարին բարեհաջող չէր նաև ժողովրդավարության այլ ոլորտների համար: Այսպես, օրինակ, կարելի է ակնկալել նաև «Լրատվամիջոցների անկախության» ցուցանիշի անկում, քանի որ 2015 թ. նշանավորվեց հունիսին «Էլեկտրիկ Երևան» ցույցերի ընթացքում լրագրողների դեմ բռնի ուժի կիրառմամբ, տեսախցիկների բռնագրավմամբ և ձերբակալություններով:

Ի՞նչով է պայմանավորված նմանօրինակ հետընթացը: Այս հարցին պատասխանելն այնքան էլ հեշտ չէ, սակայն մի բան պարզ է՝ 2015 թվականին ՀՀ ժողովրդավարական հետընթացը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ-երկրների ոճով էր: Եթե մինչ այս անդամակցությունը ՀՀ կառավարությունը գոնե փորձում էր առերես ժողովրդավարական համակարգ ձևանալ, ապա այժմ դրա կարիքը, կարծես թե, էլ չկա: Նախանցած՝ 2014 թ. Հայաստանը սոցալիստական ճամբարի 29 երկրների ցանկում 21րդ տեղում էր իր ժողովրդավարությամբ՝ առաջ լինելով միայն այնպիսի ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ադրբեջանը և այլն: Այժմ, կարծես թե, ՀՀ կառավարությունը որոշել է ջնջել Հայաստանի ու ավտորիտար երկրների միջև եղած տարբերությունները:

Բնականաբար, մոտիվացիայի այսօրինակ փոփոխությունները պայմանավորված են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձով: Եթե 2010-ից 2013 թվականներին Հայաստանը վարում եմ պրո-Եվրոպական ուղղություն ու ձգտում էր բարելավել ժողովրդավարության մակարդակը, ապա այժմ 2014-ից մենք սկսեցինք ինտեգրվել ԵԱՏՄ, ուր, ժողովրդավարությունը, մեղմ ասած, տեղին չի:

 

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում