Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն CBS հեռուստաալիքի Face The Nation հաղորդման եթերում հայտարարել է, որ Սուրբ ծննդին հրազեն է գնել ընտանիքին ԴԱԻՇ-ի զինյալների հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ռուբիոյի կարծիքով՝ միլիոնավոր ամերիկացիներ դա ճիշտ են համարում: Նա նշել է, որ Ծննդյան տոներին զենք գնելը եղել է շատ հաջող որոշում, քանի որ «ինքը հաճախ տանը չի լինում, իսկ այդ օրը այն հազվադեպ օրերից էր, երբ ինքը տանն է եղել»:






































