ԱՄՆ Պետդեպը սկսել է որոնել կիրակի Բաղդադում առևանգված 3 քաղաքացիներին՝ հայտնում է BBC News-ը:
Առևանգման մասին առաջինը հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Ենթադրաբար, ամերիկացիներին առևանգել են գրոհայինները:
Պետդեպը համագործակցում է Իրաքի իշխանությունների հետ: Գերատեսչությունում հեռուստաալիքի համար հաստատել են, որ ջանքեր են ներդնում՝ պարզելու անհետացածների գտնվելու վայրը և նրանց ապահով տուն վերադարձնելու:












































