Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Զինեդին Զիդանի մարզչական գործունեությունը՝ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Զիդանը զարկ տվեց թիմին: Անկեղծ ասած՝ մի մարզչի ավելի լավ ես հասկանում, մյուսին՝ ավելի վատ: Ցանկացած առումով: Բենիտեսի օրոք աշխատանքս կատարում էի լուրջ՝ փորձելով անել այնպես, ինչպես լավ կլինի ակումբի համար:
Երբեք Ռաֆայի մասին վատ չեմ մտածել: Նա գործում էր ի շահ «Ռեալ»-ի: Սակայն նա ֆուտբոլն այնպես չէր տեսնում, ինչպես Զիդանը: Ճշմարտությունն այն է, որ մենք Զիդանին ավելի լավ ենք հասկանում, քան Բենիտեսին: Մի հարցրեք, թե ինչու:
Զինեդինը հանգիստ մարդ է: Նա լուրջ է աշխատանքում, սակայն խաղադաշտից դուրս նա կենսուրախ է: Գոհ եմ և լի հույսերով: Հետաքրքիր պահ է: Մենք հանգիստ ենք և ջանասիրաբար աշխատում ենք»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































