Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը Paramount Pictures կինոընկերության հետ պայմանագիր է ստորագրել «Առաքելությունն անիրագործելի է-5» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու վերաբերյալ:
Տվյալ պահին, սակայն, անհայտ է, թե ովքեր են ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը:
Ֆիլմի նախորդ մասերը համաշխարհային կինովարձույթում հավաքել են մոտ 700 մլն դոլար:










































