Սթրեսակայունության բացակայությունը և մշտական հոգեբանական սթրեսը երիտասարդ տղամարդկանց մոտ կարող են առաջացնել երկրորդ տիպի շաքարախտ, գրում է Zee News-ը:
18 տարեկան հասակում ցածր սթրեսակայունությունը ավելի հասուն տարիքում ավելացնում է շաքարախտով հիվանդանալու ռիսկը 50%-ով: Ըստ երեևույթին, սթրեսը խախտում է օրգանիզմի նյութափոխանակման պրոցեսները, ինչն էլ լրացուցիչ հավանականություն է ստեղծում շաքարախտի զարգացման համար:
Գոյություն ունի և այլ` ավելի պակաս ակնհայտ գործոն: Մշտական սթրեսը մարդկանց դրդում է սխալ ապրելակերպի և վնասակար սովորույթների: Այդպիսի աշխատակիցները հաճախ սնվում են սխալ և քիչ են զբաղվում սպորտով: .Հնարավոր է, հենց դա էլ շաքարախտի զարգացման լրացուցիչ ռիսկ է ստեղծում:




































