Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ NASA-ն արձակել է Falcon 9 հրթիռը՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի մոնիթորինգի արբանյակի հետ միասին։ Նոր սերնդի Jason 3 արբանյակն արձակվել է Կալիֆոռնիայի տիեզերակայանից։ Առաքելության նախապատրաստությունը տևել է 7 տարի։
Պլանավորված է, որ SpaceX մասնավոր ընկերության հրթիռը վայրէջք է կատարելու լողացող հարթակի վրա։
Նմանատիպ նախորդ բոլոր փորձերն ավարտվել են անհաջող՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ Falcon 9 հրթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Կանավերալ հրվանդանի վրա, սակայն ջրի վրա վայրէջք կատարելու բոլոր փորձերը ձախողվել են։









































