Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել «Շալկե»-ի պաշտպան Կիրիակոս Պապադոպուլոսի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է hesportscampus-ը:
Հունաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը կհզորացնի «արիստոկրատներ»-ի կենտրոնական պաշտպանության գիծը: Ֆուտբոլիստի թեկնածությունն առաջարկել է ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:
«Չելսի»-ն պատրաստ է 20 մլն եվրո վճարել Պապադոպուլոսի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կիրիակոսը 20 հանդիպում է անցկացրել և 3 գոլ հեղինակել:








































