Չինաստանը հասել է մեծ տնտեսական հաջողությունների և դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը: Այդպիսի համոզմունք է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Nikkei և The Financial Times թերթերին տված հարցազրույցում:
«Չինական յուանը և բաժնետոմսերը բավականին ուժեղ տատանվում են… Այդուհանդերձ, հաշվի առնելով բարեփոխումները և բաց տնտեսությունը, Չինաստանը հասել է աճի մեծ տեմպերի և մեծացրել է համաշխարհային տնտեսության մեջ ներգրավվածության մակարդակը»,- ասել է նա: «Շատ ճապոնական ընկերություններ ներդրում են կատարում Չինաստանում և շահույթ ստանում»,- հայտարարել է Աբեն:
Միաժամանակ վարչապետը նշել է, որ Չինաստանի տնտեսությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը: «Մենք չենք կարող առանձնացնել Չինաստանի տնտեսությունը համաշխարհայինից»,- ասել է նա:
«Չինաստանը ջանքեր է գործադրում թափանցիկության մակարդակը բարձրացնելու և գործում է միջազգային տնտեսական կանոններին համապատասխան: Այդ իրավիճակում ես կցանկանայի հույս հայտնել, որ Պեկինը կշարունակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ավելացրել է վարչապետը:
Ներկայումս Չինաստանում տեղի է ունենում ազգային տնտեսության աճի տեմպի աստիճանական դանդաղում: Դա տեղի է ունենում նրա զարգացման մոդելի փոփոխության ֆոնի վրա, որտեղ շեշտը արտադրությունից և ներդրումներից անցնում է նորարարության վրա:











































