Ֆրանսիացիների ավելի քան 3 քառորդը բացասական է գնահատում նախագահ Ֆրանսուա Օլանդի 1-ամյա նախագահության շրջանը: Այս մասին են վկայում TNS Sofres սոցհարցման տվյալները:
«Հարցման մասնակիցների առնվազն 76 տոկոսը դժգոհ է նախագահի վարած քաղաքականությունից»,- ասվում է հարցման վերաբերյալ զեկույցում:
Սոցիոլոգները պարզել են նաև, որ բացի հարցման մասնակիցներից, Օլանդի օգտին քվեարկած ֆրանսիացիների 56 տոկոսը ևս դժգոհ է նրանից:
Ներկայումս Ֆրանսիայի բնակիչների միայն 13 տոկոսն է գոհ նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականությունից:









































