Իտալիայի վճռաբեկ դատարանը երկուշաբթի օրը մերժել է հայտնի քաղաքական գործչի նկատմամբ երկու դատական գործընթացները Միլանից տեղափոխելու վերաբերյալ Բեռլուսկոնիի փաստաբանների պահանջը: Այս մասին տեղեկացնում է TMNews գործակալությունը: Դատարանն անհիմն է համարել քաղաքական գործչի փաստաբանների այն մտավախությունները, թե Միլանի դատավորները կարող են անաչառ չլինել:
Խոսքը սկանդալային «Ռուբիի գործի» մասին է, որի շրջանակներում Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահասների մարմնավաճառության մասնակցության և իր ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ, ինչպես նաև վերաքննիչ դատարանում է գտնվում ֆինանսական խարդախությունների վերաբերյալ գործը, որով նա արդեն չորս տարվա ազատազրկման է դատապարտվել:
Այսպիսով Բեռլուսկոնիի փաստաբանների խնդրանքով մի քանի անգամ հետաձգված դատական նիստերը մայիսի 8-ին և 13-ին կվերականգնվեն Միլանում: