Տղամարդկանց 60 տոկոսը և կանանց 30 տոկոսը ունեն մազաթափության խնդիր: Փորձագետները ընտրել են 5 բուսական յուղեր, որոնք ավելի արդյունավետ են մազաթափության դեմ պայքարում՝ հայտնում է woman-talk.com-ը:
1. Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը մազերը պաշտպանում է վնասվելուց, ինչպես նաև վարակներից:
2. Նուշի յուդ
Նուշի յուղը շատ արդյունավետ է, քանի որ ունի փափկեցնող ազդեցություն: Այն հագեցած է A և E վիտամիններով, կալցիումով և մագնեզիումով: Այն մազերի համար բնական խոնավեցնող միջոց է:
3. Ձիթապտղի յուղ
Այն հիանալիորեն թափանցում է մաշկի տակ և ունի խոնավեցնող հատկություն, հարուստ է E վիտամինով, հագեցած է ճարպաթթուներով և նպաստում է մազերի աճին:
4. Գերչակի յուղ
Գերչակի յուղը նպաստում է մազերի աճին և պայքարում է մազաթափության դեմ, ունի հակասնկային, հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ: Այն նույնպես պարունակում է E վիտամին, որը հիանալի հակաօքսիդանտ է:
5. Նարդոսի յուղ
Նարդոսի յուղը արդյունավետ միջոց է մազերի մեջ ապրող մակաբույծների դեմ: Այն ուժեղացնում է արյան հոսքը դեպի գլխամաշկ, ունի հակաբակտերիալ ազդեցություն և պաշտպանում է վարակներից:









































