Իսպանիայի գավաթի խաղարկության «Էսպանյոլ» – «Բարսելոնա» պատասխան հանդիպմանը(0:2) տանտերերի որոշ երկրպագուներ սադրիչ գործողություններ են կատարել հյուրերի ֆուտբոլիստների նկատմամբ:
Երկրպագուները պաստառների միջոցով վիրավորել են «Բարսելոնա»-ի պաշտպան Պիկեի կնոջը՝ Շակիրային՝ դրանց վրա գրելով. «Շակիրան պատկանում է բոլորին», «Անտոնիո դե լա Ռուա՝ ամեն ինչ սկսել է քեզնից»(Անտոնիո դե լա Ռուան Շակիրայի նախկին ընկերն է, միաժամանակ Արգենտինայի նախկին նախագահի որդին-խմբ.):
Երկրպագուներն ընկույզ են նվիրել Լուիս Սուարեսին՝ պաստառի վրա գրելով. «Սուարես՝ թռչող շուն ու կրծող»: Նրանք սադրել են նաև Լիոնել Մեսսիին՝ պաստառի վրա գրելով. «Պաու, քո ոտքը մեզ ցույց տվեց ճիշտ ուղին»:
Իսպանական «AS»-ը գրում է նաև, որ «Էսպանյոլ»-ի երկրպագուներից մեկն իր հետ խաղադաշտ է բերել խոզի գլուխ, որով ցանկացել է հարվածել Պիկեին:














































