Ֆրանսիայում սիրիացի փախստականը վիճակախաղով շահել է մեկ միլիոն եվրո: Տոմսը նա 10 եվրոյով գնել է Փարիզի մերձակայքում գտնվող Բանյոլե քաղաքում: Այս մասին գրում է The Local-ը:
Իրականում տղամարդը շահումը ստացել է 2015-ի հունիսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հունվարի 14-ին:
Նշվում է, որ նա բնակարան է գնել, իսկ այժմ ցանկանում է ռեստորան բացել: Տղամարդը պատրաստվում է նաև կատարելագործել իր ֆրանսերենը և Ֆրանսիա տեղափոխել ամբողջ ընտանիքը:
Նշենք, որ 30-ամյա տղամարդը Ֆրանսիա է ժամանել 2011-ին, երբ Սիրիայում սկսվել է քաղաքացիական պատերազմը:








































