Google-ը, հնարավոր է, շուտով կստեղծի սեփական խաղային ծրագրերը՝ Android համակարգի համար: Նման ենթադրությունը կապված է այն բանի հետ, որ ընկերությունը վարձել է խաղերի փորձառու մշակող Նոյ Ֆալսթեյնին՝ որպես Android Play Studio-ի բաժնի գլխավոր գեյմ-դիզայներ: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը:
Սպասվում է, որ այս մասին հայտարարությունը կարվի Google I/O-ի կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 15-17-ը՝ Սան Ֆրանցիսկոյում։









































