Եռաչափ տպիչները, որոնք բարձր արժեքի պատճառով նախկինում անհասանելի էին գնորդների լայն շրջանակին, սկսում են զանգվածային արտադրանք դառնալ: ԱՄՆ-ի՝ գրասենյակային ապրանքների խանութների Staples ցանցը սկսել է Cube 3D տպիչների վաճառքը, որոնք նախատեսված են տնային պայմաններում եռաչափ տպագրության համար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ընկերության կայքում հնարավոր է սարքի նախնական պատվեր կատարել՝ վճարելով 1300 դոլար: Staples-ի մանրածախ կետերում այն կհայտնվի մինչ հունիսի վերջը: Cube 3D-ն, որն ունի Wi-Fi ցանցերին միանալու հնարավորություն, թույլ է տալիս «տպել» մինչև 140 մմ չափսի առարկաներ:
3D Systems ընկերության թողարկած տպիչների համար կարելի է գնել 16 գույն ունեցող շարժական պլաստիկ քարթրիջներ (PLA և ABS): Լրակազմում սարքի հետ ներառված են 25 մոդելներ, որոնք կարելի է «տպել»: Ապագայում օգտատերերը կարող են համացանցից նոր մոդելներ ներբեռնել:
Եռաչափ տպիչները կատարելագործվում են, իսկ գները՝ նվազում:









































