ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 09.37-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կատռավարման կենտրոնից տեղեկություն է ստացել, որ հունվարի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Մազ» կոչվող կամրջից ցած է նետվել ՀՀ քաղաքացի, 1972թ. ծն ված Ս. Ս.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն պաշտոնական կայքից։









































