Իտալիայում 94 տարեկանում մահացել է երկրի նախկին վարչապետ Ջուլիո Անդրեոտին՝ հաղորդում է Associated Press-ը:
Անդրեոտին Իտալիայի նախարարների խորհուրդը ղեկավարել է երեք անգամ՝ 1972-1992թթ.: Նա նաև զբաղեցրել է Իտալիայի արտգործնախարարի, ներքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնները: 1991թ. Իտալիայի նախագահ Ֆրանչեսկո Կոսիգան Անդրեոտիին հայտարարել է ցմահ սենատոր:
1993թ. Անդրեոտին մեղադրվել է մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ և ստիպված է եղել ավարտել իր քաղաքական կարիերան: 2002թ. նախկին վարչապետը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման լրագրող Մինո Պեկորելիի մահվան մեջ մասնակցություն ունենալու համար, սակայն մեկ տարի անց նրան ազատ են արձակել: