Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության համար մահապատժի դատապարտված Ջոհար Ցարնաևին մերժել են նրա գործը կրկնակի քննելու հարցում։ Այս մասին գրում է Boston Globe թերթը։
Ցարնաևը պնդում է, որ չի կարող արդար դատվել նույն քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը։
Դատարանը պարտավորեցրել է Ցարնաևին ահաբեկչությունից տուժածներին փոխհատուցում վճարել, որի ընդհանուր չափը կազմում է 101 մլն124 հազար դոլար։ Գումարը կտրամադրի 49 տուժածներին և հատուկ հիմնադրամ։ Նշվում է, որ գտնվելով բանտում և դատապարտված լինելով մահվան՝ Ցարնաևը չի կարող վճարել այդ գումարը, այսպիսով՝ դա խորհրդանշական ժեստ է հաջակցություն տուժածների։
Հունիսի 24-ին դատարանը նրան մահապատժի էր դատապարտել մահացու ներարկման միջոցվով։
Այժմ Ցարնաևը կարող է բողոքարկում ներկայացնել ԱՄՆ Վերաքննիչ դատարան։








































