Իրանի միջուկային ծրագրով հանդիպումը տեղի կունենա Վիեննայում հունվարի 16-ին, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է TASS-ը:
«Պետքարտուղար Քերին չի ժամանի Ժնև: Ցանկացած դեպքում դա տեղի չի ունենա մոտակա մի քանի օրում: Չեմ մտածում, որ նա պատճառ ունի այստեղ գալու, քանի որ նա պատրաստվում է Վիեննա գնալ»,- TASS-ի թղթակցին ասել է արևմտյան երկրներից մեկի դիվանագետներից մեկը:
Նրա խոսքերով` Ժնևում Քերին պլանավորել է հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ: Ենթադրվում է նաև միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-Իրան-ԵՄ կոնսուլտացիա անցկացնել:








































