Երևանի ավագանու ընտրություններում գրանցված ընտրախախտումներից մի քանիսի փաստով քրեական գործ է հարուցվել: Երեկ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ Սերյոժա Սերոբյանը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18:00-ի սահմաններում, գնալով Անդրանիկի 4-րդ հասցեում գտնվող 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին անգամ քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է հանձնաժողովի անդամ Ամալյա Ն.-ն և թույլ չի տվել Ս. Սերոբյանին քվեարկել: ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի և 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, Սերյոժա Սերոբյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ երկրից չբացակայելը: Նա գործում ներգրավվել է որպես կասկածյալ:










































