Անգլիական «Լիվերպուլ»-ի գերամացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 4-ամյա պայմանագիր է կնքել գերմանական Warsteiner գարեջուր արտադրող ընկերության հետ:
«Ինձ համար հաճելի է դառնալ Warsteiner-ի գործընկերը, քանի որ այս ընկերության արտադրանքն ինձ հիշեցնում է իմ հայրենի տունը:
Իմ պապը և տատը գարեջրի գործարան են ունեցել, և ես, իհարկե, պաշտում եմ լավ գարեջուրը»,- հայտարարել է Կլոպը:









































