Ռուսաստանի ԱԻՆ որոնողափրկարարական Հարավային ջոկատի աշխատակիցները հայտնաբերել են ծնունդով Հայաստանից երիտասարդի աճյունը, որը գնացել էր Սոչիի Դագոմիս շրջանի ծովափ՝ լողալու, և կորել էր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ավարտվել են 1991թ. ծնված Հայաստանի բնակչի որոնումները: Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ին Դագոմիս բնակավայրի լողափնյա շրջանի ծովի ջրերում հայտնաբերվել է երիտասարդի աճյունը: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ կորած հայ երիտասարդին որոնելու խնդրանքով փրկարարներին դիմել է ոստիկանը: Նրա խոսքերով՝ տագնապ հնչեցրել են այն բանից հետո, երբ 22-ամյա երիտասարդը գնացել է լողալու և մեկ ժամվա ընթացքում չի վերադարձել ափին թողած իրերի մոտ:








































