Իտալիայի հարավում՝ Պորտիչի քաղաքի կենտրոնում, տան պատշգամբը փլուզվել է մարդկանց վրա, որի հետևանքով զոհվել է երեք մարդ: Վեց տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել կիրակի՝ Սուրբ Սիրային (քաղաքի բնակիչները նրան համարում են երկնային հովանավոր) նվիրված կաթոլիկների ամենամյա երթի ժամանակ: Գործակալության տվյալներով՝ միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 25 հազար մարդ:
Ողբերգությունը խուճապ է առաջացրել երթի մասնակիցների շրջանում: Պատշգամբի փլուզման պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:











































