Սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը հունվարի 15-ի տվյալներով կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան են: Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք: Չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին, արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի։










































