eTurboNews պորտալի փոխանցմամբ՝ Գերմանիայի խոշոր օդանավակայան հանդիսացող Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում ուղևորներին առաջարկում են թռիչքից առաջ սթրեսը հանել յոգայով զբաղվելու սենյակ այցելելով։
Սենյակը հագեցած է դրա համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, այդ թվում նաև էկրաններով, որոնցում հեռարձակվում են դասավանդողների մեկնաբանությունները։
Սենյակները բաց են շուրջօրյա, դասընթացներն անվճար են բոլոր ցանկացողների համար։ Յոգայի համար սենյակների բացումը օդանավակայանի Great to have you here! Ծրագրի բաղկացուցիչը մասn է, որն ուղղված է ճանապարհորդներ ներգրավելուն։ Նախորդ տարվա նոյեմբերին ուղևորներին նման ծառայություններ առաջարկել է լոնդոնյան Գատվիկ օդանավակայանը։






































