Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան նպաստում է նավթի գնանկմանը, որպեսզի Թեհրանին խանգարի օգտվել 2015 թվականի հուլիսին կնքված միջուկային համաձայնագրի առավելություններից։
Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։ Նա հիշեցրել է, որ Իրանն ու «վեցյակը» իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին ձեռնամուխ են եղել 2013 թվականի կեսին, այսինքն՝ մինչև Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռուհանիի ընտրվելը, և անգամ այն ժամանակ Սաուդյան Արաբիան մշտապես փորձել է խանգարել համաձայնագրի ստորագրմանը:
«Եվ այնուամենայնիվ, (2015 թվականի հուլիսին) միջուկային համաձայնագրի կնքումից հետո Էր-Ռիադը որոշում ընդունեց նավթի գները նվազեցնելու մասին, որպեսզի Իրանին խանգարի օգտվել պատժամիջոցների վերացման առավելություններից»,- ասել է նա։









































