96 տարեկանում էվթանազիայի արդյունքում մահացել է բելգիացի Նոբելյան մրցանակակիր Քրիստիան դե Դյուվը՝ հաղորդում է RTL-info հեռուստաալիքը:
Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր վերջին ամիսներին ու ապրիլի սկզբին ծանր նոպայից հետո (ԶԼՄ-ները տեղեկություն չունեն նրա հիվանդության մասին): Նա որոշել է էվթանազիայի դիմել:
Դե Դյուվը եղել է երդվյալ աթեիստ: Ահա թե ինչ է ասել նա Le Soir թերթին տված իր վերջին հարցազրույցում. «Ավելորդ կլիներ ասել, որ մահն ինձ չի վախեցնում, սակայն ես չեմ վախենում նրանից, թե ինչ է լինելու դրանից հետո, քանի որ ես դրան չեմ հավատում: Երբ ես այլևս չեմ լինի, ես կանհետանամ, ու այլևս ոչինչ չի մնա»:
Նա Բելգիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր, զբաղվում էր գլյուկագոնի ու ինսուլինի կենսաքիմիական հետազոտություններով:
Նա Նոբելյան մրցանակի էր արժանացել Բժշկության ու ֆիզիոլոգիայի ոլորտում:








































