Շիմպանզեները իրենց ընկերությունը կառուցում են վստահության վրա՝ ինչպես մարդիկ: Այս մասին հրապարակված է Current Biology պարբերականում:
Հետազոտողները 5 ամիս շարունակ հետևել են 15 շիմպանզեների վարքագծին: Հիմնվելով ընկերական հարաբերությունների, խնամքի և ուտելիքը կիսելու ցուցանիշների վրա՝ գիտնականները ճանաչել են յուրաքանչյուր շիմպանզեի ամենամոտ ընկերոջը և ամենամեծ «թշնամուն»:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ շիմպանզեները ակտիվորեն օգտվել են իրենց ընկերներին աջակցելու հնարավություններից: Այդ արդյունքները վկայում են այն մասին, որ մարդկային բարեկամությունը եզակի չէ, և նման վարքագիծ հանդիպում է նաև կենդանական աշխարհում:









































