73 տարեկանում մահացել է երգչուհի Սելին Դիոնի ամուսինն ու մենեջերը։ Մահը վրա է հասել քաղցկեղի դեմ տևական պայքարից հետո՝ հաղորդվում է երգչուհու ֆեյսբուքյան էջում։
Ռենե Անժելիլը կյանքից հեռացել է Լաս Վեգասի իր տանը։
Երգչուհին ընդհատել էր համերգային գործունեությունն ամուսնուն խնամելու համար, ով տառապում էր կոկորդի քաղցկեղից։
Երբ զույգն ամուսնություն է կնքել 1994 թվականին, Ռենեն եղել է Դիոնի մենեջերը՝ հայտնում է Gazeta.ru-ն։











































