Korrespondent.net-ի փոխանցմամբ` Euro NCAP-ի մասնագետները հրապարակել են ավտոմեքենաների ամենաանվտանգ մոդելների ցուցակը: Այդ մասին տեղեկատվությունը ներկայացված է ասոցիացիայի կայքում:
Վարկանիշը կազմելու մեջ հաշվի են առնվել վարորդի և մեծահասակ ուղևորների պաշտպանութունը, ինչպես նաև երեխաների, հետիոտների անվտանգությունը և ինչ-որ օժանդակ պաշտպանական համակարգի առկայությունը:
Փորձագետները նշում են, որ Volvo XC90-ը ռեկորդ է սահմանել քրեշ-թեստում: Մեքենայի անվտանգության համակարգերը ստացել են 100 տոկոսանոց երաշխիքի ցուցանիշ, իսկ մեծահասակների պաշտպանությունը` 97%:
Այդպիսով, ընդհանուր ցուցակում Volvo XC90-ը դարձել է առաջատար:
Volvo-ից բացի նշված են Infiniti Q30-ի, Mercedes-Benz GLC-ի և Jaguar XE-ի անվտանգության ցուցանիշները: Infiniti Q30-ը դարձել է լավագույն ընտանեկան ավտոմեքենան:
Volkswagen Touran-ն անվանվել է ամենաանվտանգ կոմպակտվենը, իսկ Mazda MX-5-ը լավագույն մեկտեղանոցը:
Վարկանիշում առաջատար դիրք են ստացել նաև Renault Espace-ը, Ford Galaxy-ն և Ford S-Max-ը:









































