Բացառված չէ, որ Թուրքիան սիրիացի փախստականներին սիստեմատիկ կերպով իրենց հայրենիք է ուղարկում` դրանով հանդերձ խախտելով միջազգային իրավունքը: Այս մասին հայտնում է գերմանական ARD մեդիաընկերությունը` վկայակոչելով թուրք սահմանապահների կողմից ստիպողաբար Թուրքիան լքած, սակայն մաքսանենգների միջոցով Սիրիայից հեռացած սիրիացիներին:
Թուրքիան հայտարարել է, որ փախստականներին հայրենիք չի ուղարկում:
Սակայն հեռուստաընկերությունը ձեռքի տակ ունի տեսագրություններ, որտեղ երևում է, թե Թուրքիայից ինչպես են վտարում հարյուրավոր մարդկանց:









































