Սան Ֆրանցիսկոյում տեղի Giants և Լոս Անջելեսի Dodgers բասկետբոլային թիմերի հանդիպմանը հնչել է ԱՄՆ հիմնը՝ Metallica-ի կատարմամբ: Ելույթը տեղի է ունեցել AT&T Park մարզադաշտում: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Լեգենդար ռոք-ն-ռոլ խումբը կատարել է The Star-Spangled Banner հիմնի էլեկտրոնային տարբերակը՝ նմանակելով Ջիմի Հենդրիքսին: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Giants-ին՝ կրելով թիմի անունը պատկերող մարզաշապիկներ:
Grammy-ի 9 մրցանակի արժանացած Metallica-ն ներկայում աշխատում է իր 10-րդ ալբոմի վրա, որն ունկնդիրներին հասանելի կլինի 2014 թվականին:











































