Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մեկնաբանել է իր թիմի հաջողությունը, որն Ա Սերիայի ավարտից 3 տուր առաջ հռչակվել է Իտալիայի չեմպիոն:
«Մենք հիանալի գործեցինք: Դեռ անցած մրցաշրջանի մեկնարկում հնարավոր չէր պատկերացնել, որ կարող ենք նման հաջողության հասնել:
Այս մրցաշրջանում մեր գլխավոր նպատակն անցած մրցաշրջանի հաջողությունը կրկնելն էր: «Յուվենթուս»-ն ապացուցեց, որ մեկ աստիճան բարձր է իտալական մյուս ակումբներից»,- հայտարարել է Պիրլոն:







































