Քյոլնի քաղաքային ոստիկանությունը 10 հազար եվրո պարգև է խոստացել ցանկացած տեղեկության դիմաց, որը կհանգեցնի ամանորյա գիշերը կանանց վրա հարձակվողների ճանաչմանը կամ մեղավորներին ձերբակալելուն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատախազության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ոստիկանություն 652 դիմում է տրվել, դրանցից 331-ը վերաբերում է սեռական հողի վրա հարձակումներին, երկու դեպքում խոսքը բռնաբարության մասին է: Զոհերի խոսքերով` հիմնականում իրենց վրա հարձակվել են «արաբական կամ հյուսիսաֆրիկյան» արտաքինով տղամարդիկ:
Տվյալ պահին մեղադրանք է ներկայացված 13 տղամարդու:




































