Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը: Հանդիպմանը լիտվացի խորհրդարանականները կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիտվացի խորհրդարանականներին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:









































