Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը բացառել է թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերի վաճառքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Արդեն ասել եմ, որ Գյոտցեի՝ հունվարին «Բավարիա»-ից հեռանալու մասին շրջանառվող լուրերն անհիմն են և խելահեղ: Մարիոյի ապագան կվճռվի առաջիկա ամռանը՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Մարիոն ինքն էլ նշել է, որ առաջիկա ամիսներին կքննարկենք ստեղծված իրավիճակը: Դա միակ տրամաբանական լուծումն է»,- Bild-ը մեջբերում է Զամերի խոսքերը:








































