Հայաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Դիժոն»-ի պաշտպան Գաել Անդոնյանը Լիգա 2-ի 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել՝ La Ligue2.fr-ի վարկածով:
«Նյոր»-ի դեմ արտագնա հանդիպմանն Անդոնյանը դուբլ է ձևակերպել և փրկել իր թիմը պարտությունից: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Հիշեցնենք, որ 20-ամյա Անդոնյանը «Դիժոն»-ում հանդես է գալիս վարձավճարով, իսկ նրա իրավունքները պատկանում են Մարսելի «Օլիմպիկ»-ին:









































