ՀՀ արտաքին գործերի նախարար նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհաջող է որակում Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հայտարարությունը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ այդ հայտարարությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանն ասաց. «Դրանից հետո եղավ նրանց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը և այլն, և այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»:
Հարցին՝ արդյոք դա պատահական հայտարարություն էր, թե մշակված քաղաքականություն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես ընդամենը արձանագրեցի, որ դա շատ անհաջող հայատրարություն էր: Ավելին չեմ կարող ասել»:







































