Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի կարծիքով՝ «արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջողության կհասնի թիմի հետ: Խորվաթ ֆուտբոլիստը նշել է, որ Զիդանի խոսքը կարևոր է «Ռեալ»-ի ֆուտբոլիստների համար:
«Զիդանը մեծագույն ֆուտբոլիստ է եղել և ես վստահ եմ, որ մեծագույն մարզիչ կդառնա: Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է: Իհարկե, այդ փաստն օգնում է, երբ նա մտնում է հանդերձարան, որտեղ այդքան աստղեր կան: Հուսով եմ՝ մենք կշարունակենք կատարելագործել մեր խաղը:
Զիդանը երկու տարի աշխատել է Կարլո Անչելոտիի մարզչական շտաբում: Մենք այն ժամանակ հրաշալի մրցաշրջան անցկացրինք: Վստահ եմ՝ կարող ենք կրկնել այն: Զիդանի խոսքը կարևոր է «Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստների համար»,- Marca-ն մեջբերում է Մոդրիչի խոսքերը:


































