ՀՀ կառավարությունը հաստատեց 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այս տարի, օրինակ, նախատեսվում է սկսել Իրան-Հայաստան 400 կվտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում սարքավորումների ներկրման, հենասյուների մոնտաժման աշխատանքը: Ծրագրով նախատեսվում է հարկային համակարգի սոտրաբաժանումների կառուցվածքային օպտիմալացում, կգործարկվեն նաև ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Գոգավան, Բավրա վերակառուցվող անցումային կետերը:
Նախատեսվում են նաև բարեփոխումներ պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ, մեկ հարկային հաշվի ներդրման նախնական աշխատանքների իրականացում, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շարունակություն և այլ աշխատանքներ:










































